History հեռուստաալիքի նոր «Աստվածաշունչը» բազմասերիանոց ֆիլմի 13.1 մլն հեռուստադիտողներն ապշել են սատանայի կերպարը մարմնավորող մարոկացի դերասան Ուազաննիի և ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի նմանությունից: Ողջ թվիթերը լցվել է բազմատեսակ արձագանքներով: Գրում է Teleghraph-ը:
History հեռուստաալիքը պատասխանել է, որ իրենց հեռուստաընկերությունը խորապես հարգում է նախագահ Օբամային, իսկ ծրագրի պրոդյուսերը նման համեմատությունը որակել է որպես բացարձակ անհեթեթություն:
Հոդվածագիրը նշում է, որ սա իրեն հիշեցնում է հիթային Game of Thrones ֆիլմի առաջին սեզոնի սերիաներից մեկում Ջորջ Բուշ կրտսերի` ձողի վրա ամրացրած կեղծ գլխի հայտնվելը: Այդ ժամանակ տվյալ սերիան նորից շրջանառության մեջ մտավ այդ էպիզոդը շտկելուց հետո միայն: