Սուրեն Լյուդվիգի Եղիազարյան (1971 - 1992) - ազատամարտիկ:
Սուրեն Եղիազարյանը 1992 թվականի հուլիս - օգոստոս ամիսներին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական, Վահան - Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին: Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանական մարտերում:
1992 թվականի օգոստոսի 8-ին Սուրեն Եղիազարյանը և նրա հետ 11 ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները՝ ապահովել են Արծվաշենի 4500 բնակչի տարհանումը անվտանգության գոտի, իրենք՝ զոհվել:
Սուրեն Եղիազարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: