Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանի դիմաց կրկին հավաքվել էին ցուցարարներ, որոնք բողոքում էին Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը: Երբ ցուցարարների կողքով անցնում էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նրանք սկսեցին վանկարկել «ամոթ-ամոթ» և «ոչ ԵՏՄ-ին»: Սակայն ամենինչ չեզրափակվեց այսքանով. Ալեքսանյանը արդեն հեռանում էր, երբ հավաքվածներից մեկը բղավեց՝ «ամոթ Հայաստանը վաճառողին, ամոթ, Լֆիկ, ամոթ քեզ»: 

Պատգամավորի երեսից ժպիտը կորեց, նա վրդովված հետ վերադարձավ և բղավեց. «Տո, համբալի մեկը, հեսա հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար»: 

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում: