Գերմանիայում ամենախոշոր EDEKA սուպերմարկետների ցանցը իր հաճախորդների համար գեղեցիկ ամանորյա անակնկալ է նախապատրաստել: Մարդիկ, նախապես չիմանալով անակնկալի մասին, ուղղակի քայլում էին խանութով և հանկարծ լույսերը անջատվեցին, սակայն վաճառողները չդադարեցրեցին իրենց աշխատանքը. դրամարկղներից հնչող անկապակցված կտկտոցը վերածվեց ամանորյա բոլորիս հայտնի մեղեդիին: