Շարունակվում է պայքարը նախորդ գիշեր Չեչնիայի Գռոզնի քաղաք ներխուժած զինյալների դեմ պայքարը: Ինչպես հայտնում է BBC-ն՝ ներկայումս փակ է քաղաքի ամբողջ կենտրոնական հատվածը: Հինգշաբթի գիշերը Չեչնիայի մայրաքաղաքում զինյալները կրակ են բացել ոստիկանների վրա, որից հետո կրակոցներ են հնչել քաղաքի տարբեր մասերում:
«Ամբոջ կենտրոնական հատվածը, «Բերկատ» շուկայի մոտակայքի տարածը, ինչպես նաև Պուտինի, կադիրովի փողոցները փակ են: Այնտեղ մուտք ունեն միայն գրոհայինները: Մնացած ամենինչը փակ է: Գիշերը նույնպես հնչել են կրակոցներ»,- պատմել է թղթակիցը:
Համացանցում հայտնվել են մի քանի տեսանյութ, որոնցում ենթադրվում է, որ այրվող շուկան է: Հաղորդվում է նաև, որ զինյալների մի մասը գտնվում է №20 դպրոցում: Երեկվանից Գռոզնիում մտցված է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմը: