Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը անդրադարձել է Երևան-Վան թռիչքնին: Նրա խոսքերով` դեռ պարզ չի արդյո՞ք թռիչքները շահութաբեր կլինեն և որքա՞ն ուղևոր կհաավաքվի: Գրում է Trend ադրբեջանական կայքը:
Նշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը բազմիցս արտահայտել են Անկարայի դիրքորոշումը Երևան-Վան թռիչքների բացման կապակցությամբ:
Թռիչքներն իրականացնելու է թուրքական մասնավոր կազմակերպություն «Bora Jet»-ը: Կազմակերպությունը մտադիր է թռիչքները սկսել ապրիլին: