Սպիտակ տունը ներկայացրել է նախագահ Բարաք Օբամայի մանրակրկիտ դիմանկարը: Այն ստեղծվել է ամենաժամանակակից 3-D տեխնոլոգիաների միջոցով և տեղ կզբաղեցնի Վաշինգտոնում գտնվող Ազգային պատկերասրահում, որտեղ ներկայացված են ԱՄՆ մյուս նախագահների նկարները: