Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ անդամակցելու հարցը Ազգային ժողովն ընդունեց ծափահարություններով: «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը ընդունվեց 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայների բաշխմամբ:
Դեմ քվեարկողների մեջ էին «Ժառանգություն» խմբակցության 4 անդամները, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը: