«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորութամբ, քաղաքային բյուջեի հաշվին Ամանորի քեֆերին պատրաստվելուց բացի, քաղաքապետարանում նաև որոշել են «Ձմեռ պապի» ամանորյա պարկ պատրաստել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-ին պայմանագիր է կնքել «Էնի Ռոուզ» ծաղկի և հարսանյաց սրահի հետ և ձեռք է բերել ամանորյա զարդարված տուփ, կողով՝ իրենց պարունակությամբ և հուշանվերներով: Ըստ պայմանագրի՝ զարդարված տուփի մեջ պետք է լինեն շոկոլադ, չիր, թեյ, գինի, կոնյակ, նույնը նաև՝ կողովի մեջ: Այս ամենի համար Երևանի համայնքային բյուջեից վճարվել է 3 մլն 300 հազար դրամից մի փոքր պակաս գումար»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: