Սոցիալական կայքերում ադրբեջանցի երիտասարդների ակտիվությունը ընդգրկում է երկրում կյանքի բոլոր ոլորտները: Բանակում վերջերս կատարված սպանություններից հետո երիտասարդները մտադիր են երթ կազմակերպել դեպի Աղդամ: Գրում է Heqqin.az ադրբեջանական կայքը:
Այդ կապակցությամբ Facebook սոցիալական կայքում նոր էջ է ստեղծվել, որտեղ երիտասարդները կոչ են անում անզեն երթ կազմակերպել դեպի Ղարաբաղ:
«Շարունակելով սպասել` մենք շարունակում ենք կորցնել Ղարաբաղը: 20 տարի շարունակ չլուծված խնդիրը մենք ինքներս կլուծենք: Ո՛չ միջազգային ուժերը, ո՛չ էլ գործող կառավարությունը չի խանգարի մեզ: Մենք պատերազմ չենք ուզում: Մենք տուն ենք վերադառնում: Ղարաբաղի հանդեպ մեր սերը կցուցադրենք մեր գործերով: Յուրաքանչյուրը կարող է անել դա: Մենք միասին կհավաքվենք և կգնանք Ղարաբաղ: Կգնանք ոտքով և առանց զենքի: Որքան շատ լինենք, այդքան քիչ խոչընդոտներ կահնդիպենք ճանապարհին: Մենք ցույց կտանք ամբողջ աշխարհին, որ ճիշտ ենք»,- գրված է facebook սոցիալական կայք էջում:
Կազմակերպիչները կոչ են անում հավաքվել մայիսի 8-ին: