Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ անդամակցելու հարցը Ազգային ժողովն ընդունեց ծափահարություններով: «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը ընդունվեց 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայների բաշխմամբ:

Մինչ քվերակության անցնելը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ հետաքրքիր խոսքով. «Հարգելի գործընկերներ, այս փաստաթուղթը, որը պետք է այս պահին քվեարկվի, ասեմ ձեզ մեզ հետևում է ողջ հայությունը, արտասահմանից էլ են մեզ հետևում և նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունից: Հատկապես հետևում են այն պատգամավորներին, ովքեր որ գործարար են և հնարավորություններ ունեն հաճախակիորեն մեկնել արևմուտք, Եվրոպա և ԱՄՆ»: 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: