Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ «Հայաստանի մասնակցությունը աշխարհի մաս-ռեստլինգի առաջին առաջնությունյում» թեմայով: Ասուլիսի բանախոսներն են. Արտավազդ Նալբանդյանը՝ Մաս-ռեստլինգի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ, հավաքականի մարզիչ, Կարեն Մարտիրոսյանը՝ Աշխարհի Մաս-ռեստլինգի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի Մաս-ռեստլինգի բաց առաջնության մրցանակակիր Հովհաննես Դավթյանը՝ Հայաստանի Մաս-ռեստլինգի չեմպիոն, աշխարհի Մաս-ռեստլինգի առաջնության մասնակից:

Նշենք,որ սույն թվականի հոկտեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատավծում ՀՀ Մաս-ռեստլինգի ֆեդերացիան մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Յակուտիա քաղաքում կայացած աշխարհի մաս-ռեստլինիգի առաջին առաջնությանը ու վերադարձել բրոնզե մեդալով:

Մրցումներին ՀՀ-ից մասնակցել են հինգ երիտասարդներ՝ Դավիթ Եղիազարյան, Աշոտ Հովհաննիսյանը, Հովհաննես Դավթյանը, Կարեն Մարտիրոսյանը և իգական սեջի ներկայացուցից՝ Ռոզա Խաչատրյանը: Մարզիկները խոսեցին իրենց հաղթանակի ու ոգևորության մասին՝ ներկայացնելով յուրահատուկ սպորտաձևը: Մաս-ռեստլինգի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ, հավաքականի մարզիչ Արտավազդ Նալբանդյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Յակուտիայի հայաբնակչությանը՝ յուրաքանչյուր պահի իրենց կողքին գտնվելու ու ոգևորելու համար: