Համացանցում հայտնվել է «Տերմինատոր» ֆիլմի նոր մասի թրեյլերը: Paramount-ի «Տերմինատոր. ծագում» (Terminator. Genisys) ֆիլմի գլխավոր դերում կրկին բոլորիս հայտնի Առնոլդ Շվարցենեգերն է: 2015թ.-ի հուլիսին ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ: Իրադարձությունները տեղի են ունենում 2029թ-ին: Նկարահանման աշխատանքներին մասնակցել են Էմիլիա Քլարքը (Սարա Քոնորի դերում), Ջեյսոն Քլարք (Ջոն Քոնոր), Ջայ Քորթնին (Կայլի Լիզի դերում)։