2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, N զորամասի պահակակետից քիչ հեռու հայտնաբերվել է հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Պերճի Մարգարյանը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է: 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեի մամուլի ծառայությունը: 

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ մատնադրոշմային, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար: