Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Daily Trojan» ուսանողական թերթի փոխանցմամբ՝ ամեն օր չես հանդիպի ԱՄՆ-ի քոլեջի ուսանողի, ով ոչ առեւտրային կազմակերպություն է ստեղծել՝ Հայաստանի գյուղերին օգնելու նպատակով:

«Hyer United» կազմակերպության նախագահ Թոմիկ Վերտանուսն այն հազվագյուտ ուսանողներից է, ով բարեգործական գործունեությամբ է զբաղվում արտերկրում: Վերտանուսը հասկանում է գլոբալ աղքատության ճգնաժամի դժվարությունները: Նրա ոչ առեւտրային կազմակերպությունը հասարակական շարժում է, որի նպատակն է ենթակառուցվածքներ ստեղծել Հայաստանի այն շրջաններում, որոնք առավել շատ կարիք ունեն օգնության:

 Թոմիկ Վերտանուսը «Hyer United» կազմակերպության համահիմնադիրն է, որը ձգտում է բարելավել Արցախի և Հայաստանի գյուղերի կենսապայմանները՝ հավաքելով եւ ուղարկելով բժշկական սարքավորումներ եւ պարագաներ, որոնք ԱՄՆ-ում ժամկետանց են համարվում: