Բազմիցս անդրադարձել ենք սիրված դերասան դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին ու կատարված ողբերգությանը: Վարդան Պետրոսյանի գործի դատաքննությունն այսօր ավարտվեց:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վաղինակ Մկրտչյանը հայտարարեց, որ դատարանն անցում է դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող Արթուր Սարգսյանը ժամանակ խնդրեց, որպեսզի  պատրաստվի ճառին, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը. այն տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: