Ամերիկահայ լրագրող, ակտիվիստ և իրավապաշտպան Արա Մանուկյանը հացադուլ է սկսել մարտի 17-ին, քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ: Գրում է The Truth Must Be Told կայքը:
Մի քանի օր առաջ Արա Մանուկյանը նամակ էր հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նշելով, որ հացադուլ կհայտարարի, եթե Օբաման ետ չվերցնի իր շնորհավորանքը:
«Կարծում եմ` որպես ԱՄՆ քաղաքացի մենք պետք է վստահ լինենք, որ մեր իսկ նախագահի արաքները իրոք արտահայտում են մեր ժողովրդի դեմոկրատական սկզբունքները, մասնավորապես` Ազնվությունը, Հավասարությունը և Ճշմարտությունը»,- գրված է The Truth Must Be Told կայքում, որը Արա Մանուկյանի սեփական բլոգն է:
Իր բլոգում Արա Մանուկյանը նշում է նաև, որ ըստ Վիկիլիքսի` ԱՄՆ-ն քաջ տեղյակ է, որ Սերժ Սարգսյանը ամենակոռումպացված առաջնորդն է և երկրի համար 1 օլիգարխը: Նա իշխանության գլուխ է եկել` կեղծելով ընտրությունները:
«Ես շարունակելու եմ հացադուլը այնքան ժամանակ, մինչև Բարաք Օբաման ետ վերցնի իր շնրհավորանքը ըստ որի ՀՀ ընտրությունները օրինական են եղել»,- գրել Արա Մանուկյանը:
Նշենք, որ Արա Մանուկյանը հացադուլ է սկսել ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ Շիֆի գրասենյակի առջև: