Ճիշտ, համակողմանի և համախմբված աշխատանքի դեպում ՀՀԿ-ի ավագանու ցուցակը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանի ավագանու ընտրություններում ֆավորիտ է: Նման տեսակետ այսօր YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հարգանքով ենք վերաբերվում մեր բոլոր մրցակիցներին, մեր բոլոր օպոնենտներին և միայն ու միայն ազնիվ մրցապայքարի կողմնակից ենք, բայց կարծում եմ, որ ճիշտ և համակողմանի աշխատանքի դեպում ՀՀԿ-ն ավագանու ընտրություններում կարող է կրկնել նույն հաջողությունը, որը մենք ստացանք 2009 թվականին», ասաց Էդուարդ Շարմազանովն ու հավելեց, որ ՀՀԿ-ն շատ ազնիվ է գտնվում, այլ քաղաքական ուժերից, որոնք չեն ասում, թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն և միայն ասում են, թե «ընտրեք և մենք կորոշենք», բայց ՀՀԿ-ն ի սկզբանե հայտարարում է, որ իրենց քաղաքապետը գործող քաղաքապետն է:
Էդուրադ Շարմազանովն այս անգամ էլ է վստահ, որ պայքարը լինելու է երկրորդ տեղի համար.«Այսօր հակաիշխանական էլեկտորատում քաղաքական ուժերը պետք է ապացուցեն, թե ով է իրականում երկրորդ ազդեցիկ քաղաքական ուժը»,առանձնացրեց նա և չբացառեց, որ շատ լուրջ պայքար կարող է լինել երկրորդ տեղի համար։
Այն դիտարկմանը, թե երեկ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ չի այցելելու Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում, այս դեպքում երկխոսությունը կարծեք, թե չի ստացվում, Էդուրդ Շարմազանովն ասաց, որ երկխոսությունն ինքնանպատակ չի լինում.«Եթե մարդ ինքն իրեն համարում է ես չգիտեմ Քրիստոսից 5 պակաս, որ ինքն է ամեն ինչ որոշում, որ ինքը կարող է Վեհափառին քննադատի: Ինքն ասում է ես, ես, ես: Պատմությունը տեսել է բազմաթիվ կեղծ Դմիտիներին»:
Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց նաև, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ պայքարը,և ոչ էլ պահանջը քաղաքական չեն:
Այն հարցին, թե ինչ լուծում է նա տեսնում ստեղծված իրավիճակում՝ պատգամավորն ասաց.«Մենք ասում ենք, հորդորում ենք , խնդրում ենք, պատվիրակ ենք ուղարկում: Էլ ինչ անենք, ասում ենք արի վերադարձի, նստենք, քննարկենք»:
Ստեղծված իրավիճակից ԱԺ փոխխոսնակը մի ելք է տեսնում.«Սառը, ճիշտ դատուղությունն է և հանուն պետության քայլեր ձեռնարկելը : Ելքը՝ դուրս գալ փակուղային իրավիճակից: Եթե դու չես ցանկանում քեզ օգնել, 16 Շարմազանով լինի, 25 հոգի էլ ՀՀԿական ներկայացուցիչ հնարավոր չի, եթե դու քո մեջ որոշել ես, որ դուրս չես գալու, բայց հանուն ինչի՞»: