«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը իր նախորդի պես սիրում է տարբեր տոների առիթով կոչումներ և մեդալներ բաժանել: Օրերս էլ հայտնի դարձավ, որ նախագահականը մեդալների և կոչումների տուփերի հերթական խմբաքանակն է ձեռք բերել, որ բաժանի: Սակայն բոլոր հարցումները ցույց են տալիս, որ արժանիները ոչ միայն այդ պարգևներին չեն սպասում, ավելին՝ սպառնում են, որ եթե իրենց տան, չեն վերցնի:

Երգահան Ռուբեն Հախվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու ինքն իշխանական պարգևների չի արժանանում. «Ես ներկա Կառավարության ձեռքից ոչինչ չեմ վերցնի. դա ինձ համար վիրավորանք կլինի, ոչ թե «կոմպլիմենտ»: Նախագահն ադրբեջանական երաժշտություն նվագող մեկին, անունը չեմ հիշում, տալիս է «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան, Պուգաչովային է այդ պարգևը շնորհում… Սերժ Սարգսյանը երևի չի իմացել, որ Մաշտոցը սրբերի շարքին է դասվում, պիոներ-ջոկատավարի ինտելեկտով մարդ է, ի՞նչ պետք է իմանա՝ Մաշտոցն ով է»,-ասել է Ռուբեն Հախվերդյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: