ՍԴՀԿ-­ն Երևանի ավագանու ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորություն չունի, քանի  որ դատական գործընթացի մեջ է: Այս մասին այսօր ԱԺ-­ում YerevanNews.am-­ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը և հավելեց, որ իրենց մասնակցությունն այնքան կլինի, որքան հարմար կգտնեն ՀԱԿ-­ի  ցուցակով մասնակեցելու դեպքում:

Լյուդմիլա Սարգսյանը ծանթ չի, որ արդեն մամուլում տեղեկություններ կան, ըստ որի  ՀԱԿ ցուցակը գլխավորեն նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյան, Զոյա Թադևոսյանը և Արման Մուսինյանը.«Ես ճիշտն  ասած շատ չեմ ուզում մտնել այդ ամենի մեջ, որովհետև մենք որպես կուսակցություն մասնակցություն չունենք, բայց քանի, որ մենք  ունենք շատ կարգին երիտասարդներ, որոնք նաև ցանկություն կունենա ցուցակում հայտնվել նրանց այդ  մղումներն ապահովելու համար մենք կարող ենք ՀԱԿ­-ի ցուցակում մի քանի հոգով ներկայացուցիչ լինել»:

 Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին մեր   դիտարկմանը, թե շատ է խոսվում  Րաֆֆի Հովհաննիսյան­Սերժ Սարգսյան երկխոսության մասին, բայց Սերժ Սարգսյանն ասաց, որ չի պատրաստվում այցելել նրան, Լյուդմիլա Սարգսյանն  ասաց.« Դե դա շատ սպասելի է և ես  ճիշտն ասած շատ զարմանում էի, որ շատերը կարծում էին, որ կայցելի»:

Այն հարցին, թե  ստեղծված իրավիճակում ինչպիսի հանգուցալուծում է տեսնում, ասաց.«Ես անկեղծ ասած համարում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյաննիրեն տուպիկ  է մտցրել, որովհետև  հացադուլն այն ծայրահեղ միջոցն է, որից հետո էլ անելիք չունես: Այսինքն, մինչև այդ, մինչև հացադուլի մասին որոշում կայացնելը բազմաթիվ քայլեր կար, որ պետք էր  անել և ակտիվ պահել հրապարակը: Այս ձևով ես չեմ կարծում, որ ինչ­որ արդյունք կարողանա գրանցել, առավել ևս հացադուլի միջոցով  երբեք ոչ մեկը  չի կարողացել իշխանությունների վրա ճնշել»:

Լյուդմիլա Սարգսյան կարծում է, որ քաղաքական  «նոր մշակույթի» կիրառումն այս պարագայում  անիմաստ է:

Մեր այն հարցին, թե ասացիք, որ հրապարակը պետք է միշտ ակտիվ պահել, ստվերային կառավարության ամենօրյա քննարկումներն արդյո՞ք  դա  ակտիվ պահելու տեսակ չի, Լյուդմիլա Սարգսյանն ասաց.« Դա Ժամանակ շահելու տեսակ է, բայց  ժամանակ անհրաժեշտ է շահել այն դեպքում, երբ դու գիտես քո հագորդ  գործողությունն ինչ է լինելու՝ ես հաջորդ գործողության ծրագիր չեմ տեսնում: Հետևաբար չեմ բացառում, որ հարթակը մեկ այլ մարդու կողմից, մեկ այլ քաղաքական ուժի կողմից վերցնելու հնարավորություն տեսնում են քաղաքական ուժերը, բայց դա չի տանում Րաֆֆու հաղթանակին»: