Avtotransport.org-ի փոխանցմամբ՝ ՌԴ Ռոստովի շրջանի «Դոն» մայրուղում դեկտեմբերի 4-ին՝ մոսկովյան ժամանակով մոտ 13։30-ին, Հայաստանից Ռոստով մեկնող Mercedes մակնիշի ավտոբուսը բախվել է հանդիպակաց եկող «МАН» բեռնատարին:
Ըստ ոստիկանության աշխատակիցների՝ վթարի գլխավոր մեղավորը ավտոբուսի վարորդն է։
Ուղևորատար տրանսպորտային միջոցում այդ պահին գտնվել է 15 ուղևոր և 2 վարորդ։ Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։
Ավտոճանապարհին վթարի բոլոր հետևանքները վերացվել են։ Տարվում է հետաքննություն։
Ավտոբուսը բախվել է բեռնատարին


