Ienta.ru-ն գրում է Agence France-Presse-ին հղումով` Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն, որն այժմ գտնվում է հիվանդանոցում, տեսանյութ է ձայնագրել, որտեղ նա կիթառ է նվագում իր բարեկամների շրջապատում:

«Ես ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել իմ առողջության մասին անհանգստանալու համար։ Ամեն ինչ լավ է, և ես ապաքինվում եմ»,- ասել է 74-ամյա Պելեն։

Նոյեմբերի վերջին Պելեն տեղափոխվել էր Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոց՝ միզահեռացման ուղիների ինֆեկցիոն հիվանդությամբ։