France Football-ը հրապարակել է անցած տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը, որը գլխավորել է «Ռեալ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ժոզե Մաուրինյոն: Պորտուգալիացի մարզիչի եկամուտը կազմում է 14 միլիոն եվրո:
Երկրորդ տեղում է գտնվում ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի մարզիչը` 12 միլիոն եվրո եկամտով: Չինական «Գուանչժոու Էվենգարտ» ֆուտբոլային ակումբի մարզիչը գրավել է երրորդ հորիզոնականը` ունենալով 11 միլիոն եվրո եկամուտ:
Նշենք, որ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Տիտո Վիլանովան զբաղեցրել է 17-18-րդ հորիզոնականը` ստանալով 4 միլիոն եվրո: