Ադրբեջանցի զինծառայողը, որը նկարահանել էր հայկական ուղղաթիռը զինվորների կողմից խոցելու պահը, պատժվել էր: Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը:
Հաղորդվում է նաև, որ այս զինծառայողի հանդեպ ձեռնարկվել են լուրջ միջոցներ: Մամուլի ծառայության ղեկավարը մասնավորապես ասել է. «Այնպիսի տեղեկություններ են լինում, որ մենք դա չենք կարող հրապարակել: Նման պահեր եղել են: Դրա համար էլ մեր կողմից ցանկանում ենք, որ նման պահերը ուշադրության առնվեն»:
Նշենք նաև, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը: