Հնդկաստանում բրիտանացի մի կին դուրս է նետվել հյուրանոցի պատշգամբից սեռական բնույթի հետապնդումներից խուսափելու համար: Գրում է BBC հեռուստառադիո հեռարձակման կորպորացիան:

Դեպքը տեղի է ունեցել Ագրա քաղաքի հյուրանոցում: Կինը խնդրել էր արթնացնել իրեն առավոտյան ժամը 4-ին, սակայն այդ ժամին սենյակ է եկել հյուրանոցի սեփականատերը և առաջարկել  մերսում անել: Սեփականատերը չի հեռացել սենյակից և այդ ժամանակ կինը դուրս է նետվել պատշգամբից և վնասել ոտքը:

Բրիտանուհին միանգամից գնացել է ոստիկանության մոտակա բաժանմունք: Նրան օգնություն են ցուցաբերել և տեղեփոխել մեկ այլ հյուրանոց, իսկ սեփականատիրոջը ձերբակալել են: