Այսօր, Ֆինլանդիայի Լապինլախտի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարի 10 կմ դասական ոճի մրցատարածությունում 8 պետությունների 97 մրցակիցների մրցապայքարում իր հերթական փայլուն հաղթանակն է տոնել Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատար ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ: Այս հաղթանակը, ինչպես նաև Ֆինլանդիայի մյուս հաջող մրցելույթները կարևոր նախադրյալներ են 2015թ. փետրվարի 01-08 Ալմաթիում կայանալիք դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության հաջող մասնակցության համար: