Մահացել է թարգմանիչ, հրապարակախոս, խմբագիր Սամվել Մկրտչյանը: 56 տարեկան հասակում կյանքից հեռացած տաղանդավոր մարդը ծնվել էր 1959 թվականին Թալինում։ Ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։
Սամվել Մկրտչյանը աշխատել էր «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ Եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում:
Սամվել Մկրտչյանի շնորհիվ է, որ մենք հնարավորություն ունենք ընթեցելու համաշխարհային գրականության արժեքներից մի քանիսը հայերեն լեզվով: Ներկայացնում ենք Ձեզ նաև տեսանյութ, որում Սամվելը պատմում է իր անձնական գրադարանի մասին: