«Ավիալիզինգ» ներդրումային ընկերությունը հայտ է ներակայացրել «ՅուՏէյր» ընկերությունը սնանկ ճանաչելու կապակցությամբ, ասվում է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: 2011թ.-ից «ՅուՏէյր» ընկերությունը դադարեցրել է իրականացնել ավիացիոն տեխնիկայի վարձակալության գծով իր պարտավորությունները:

Ներկա դրությամբ ընկերության պարտավորությունները «Ավիալիզինգ»-ի նկատմամբ կազմում է 3.5 մլն ռուբլի: Արբիտրաժային դատարանը դեռևս չի մեկնաբանել ներկայացված հայտը: 

Նշենք նաև, որ «ՅուՏէյր» ընկերությունը հանդիսանում է ռուսական խոշորագույն ավիափոխադրողներից մեկը: Մինչ այս նրա նկատմամբ դատարան պահանջ են ներկայացրել մի քանի օդանավակայաններ և երկու բանկ: