«The cut» հայոց ցեղասպանության մասին պատմության պատմող ֆիլմը արդեն իսկ ցուցադրվում է թուրքական կինոթատրոններում: Ֆաթիհ Աքընը ֆիմի ռեժիսորն է, որը ազգությամբ թուրք է և բնակվում է Գերմանիայում:
Սակայն ֆիլմը կինոթատրոններում հայտնվել է +18 նշագրումով, հետևաբար մտցվել է տարիքային սահմանափակում: Սա նշանակում է, թուրք կինոգործիչների համոզմամբ, որ այն գրաքննության է ենթարկվել: The cut-ը +12 նշագրմամբ ցուցադրվել է նաև Եվրոպայում:
Հիշեցնենք նաև, որ գլխավոր հերոսը հայկական գյուղի երիտասարդ բնակիչ է, որը հրաշքով կենդանի է մնացել կոտորածների ժամանակ, և տեղեկանալով, որ իր երկու քույրերը կենդանի են մնացել, ողջ աշխարհում սկսում է նրանց փնտրել: