Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված տեղեկությունները, թե իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են:

«Իմ և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները շատ լավ են: Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է, խնդիր չկա, ես նման բան չեմ լսել»,-ասաց նա:

 Արա Աբրահամյանը այսօր նաև անդրադարձավ  պատգամավոր Մհեր Սեդրակյանի հայտարարությանը, թե հայերը սովոր են ռուսի լծի տակ ապրել, ասաց, որ ճիշտ չէ ասել, որ Հայաստանը ռուսի լծի տակ է ապրում։

«Ի՞նչ է նշանակում ռուսի լծի տակ ապրել, ի՞նչ է նույն Ֆրանսիան ուրիշի լծի տակ է ապրում, քանի որ անդամ է Եվրամիությանը»,– ասաց նա։

«Օրինակ` Հնդկաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը ԲՌՀՉ-ի (BRIC) անդամ են, ուրեմն նրա՞նք էլ ուրիշ լծի տակ են ապրում: Հակառակը, մենք պետք է միավորվենք, պահպանենք մեր իրավունքները, ապահովենք տնտեսական աճ»,- նշեց նա: