Եվրոպական խորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնը վրդովվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Ֆրանսիայի և Հռոմի հասցեին հնչեցրած խոսքերից։

ДНИ.ru-ն գրում է, որ ի պատասխան կանցլերի այն հայտարարության, որ Ֆրանսիան և Իտալիան բավականաչափ ջանքեր չեն ներդնում բարեփոխումների համար, Մելանշոնը կոպիտ ձևով խորհուրդ է տվել Մերկելին ձայնը կտրել:

«Լռե՛ք, տիկին Մերկել։ Ֆրանսիան ազատ է։ Զբաղվեք ավելի լավ է ձեր աղքատներով և ձեր տնտեսությամբ, որն ավերակների մեջ է»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Մերկելը քննադատել էր Ֆրանսիայի և Իտալիայի իշխանությունների վերաբերմունքը բարեփոխումների հանդեպ՝ հայտարարելով, որ Փարիզի և Հռոմի իրականացրած փոփոխությունները բավարար չեն։