«Քաղաքական գործընթացներում միապաղաղությունը միանգամից հոգնեցնում է», -այս մասին այսօր Աժ հայտարարությունների ժամին ասաց  ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը :

 Ըստ նրա, հանրահավաքները որևէ խնդիր և հարց չեն լուծելու և դա ապացուցում է անցած տարիների փորձը:

Վերջինիս խոսքով,  Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է հացադուլի, քանի որ նա գտնվում է ծայրագույն փուլում և ուրիշ ելք չունի այլևս:

Իսկ, ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին, ըստ Ավագյանի դրանցում ակտիվ մասնակցություն կունենան այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցել նախագահականին  և այս անգամ նրանք մասնակցելու են ` ապացուցելու համար, որ իրենք կան: ԱԺ պատգամավորը իր ելույթը եզրափակեց հետևյալ տողերով.

«Պարոն Հավհաննիսյան դադարեցրեք հացադուլը»: