«Դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավար ընտրող 26 համայնքներից 11-ում ինքնաբացարկի փուլից հետո մնացել է մեկական թեկնածու, բոլորն համայնքի գործող ղեկավարներ: Նրանցից ինը հանրապետական է, երկուսը՝ անկուսակցական:
26 համայնքում առաջադրված 46 թեկնածուներից 28-ը ՀՀԿ-ից են, 13-ը անկուսակցական, մեկը՝ ՀՅԴ-ից: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է 4 տեղական կազմակերուություն, որից երկուսը «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» և «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ները, ԲՀԿ-ամերձ կազմակերպություններ են: Էլեկտրոնային ռեգիստրի կայքի տվյալներով, դրանց հիմնադիրների թվում են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտթևի ղեկավար Վահե Էնֆիաջյանը և Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը: Հետաքրքիր է, որ առաջադրումներում ԲՀԿ-ն առանձնապես ակտիվ չէ, բայց դիտորդություն անելիս շատ ակտիվ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը կազմակերպության հիմնադիր է. «ՀԺ»
