2014 թվականի հունվար-նոյեմբերին ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղևոր, ինչը շուրջ 332 376 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 976 708 ուղևոր (803 523 ուղևորի փոխարեն 2013 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 954 846 (795 652 ուղևոր՝ 2013-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21 862 մարդ (39 910 մարդ հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատականի դիմաց): Մեկնած ուղևորների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների մեջ կազմում է 50,6 տոկոս 2013 թվականի նույն ժամանակաշրջանի 50,2 տոկոսի փոխարեն: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը:
Բեռնափոխադրումների ծավալը աճել է 3 տոկոսով և կազմել է 9 478 տոննա, իսկ թռիչք վայրէջքների քանակը աճել է 17,3 տոկոսով և կազմել 9 739: