«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատկանում է ռուսաստանյան պետական «Российские железные дороги» (РЖД) ընկերությանը: 2008 թվականի փետրվարին Երևանում Հայաստանի կառավարության և РЖД-ի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Հայաստանի երկաթուղային ցանցը՝ իր շարժական և անշարժ գույքով, 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսաստանյան ընկերությանը:
Ընդ որում, անցած տարիների ընթացքում հարկատուների գրպանից վճարվող գումարը տարեցտարի ավելացել է․ եթե 2011-ին պետբյուջեն որպես վնասների փոխհատուցում «Հարավկովկասյան երկաթուղուն» նվիրել է 167 միլիոն դրամ, ապա այս տարի՝ երեք անգամ ավելի՝ 536.5 միլիոն դրամ:
Մանրամասները՝ azatutyun.am-ի տեսանյութում


