Թուրքիայում զինվորներից մեկը սպանել է իր երկու ծառայակիցներին, այնուհետև ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ Սանլիուրֆա նահանգի նահանգապետը հերքել է այն ենթադրությունները, որ նրանք սպանվել են սահմանային կրակոցների հետևանքով:
Այս զինվորների մահը տեղի է ունեցել «Իսլամական պետության» զինյալների և սիրիացիների միջև բախումների վայրում և հետևաբար կային կասկածներ, թե նրանք սպանվել են գրոհայինների կողմից կամ կույր գնդակից: Համաձայն տեղեկությունների՝ դա ահաբեկչական միջադեպ չի եղել։ Սահմանը հսկող զինվորը սպանել է իր ընկերներին, ապա՝ ինքն իրեն: