«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային մրցունակության հիմնադրամում ընթացող խմորումների մասին գրել էինք դեռևս ամռանը: Հովիկ Աբրահամյանի` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակվելուց հետո սկսվել էր փլուզումը: Դեռևս այդ ժամանակ հիմնադրամից հոսք էր սկսվել, անգամ խոսակցություններ կային, որ գործարար Ռուբեն Վարդանյանն է պատրաստվում լքել հոգաբարձուների խորհուրդը: Վարդանյանի դուրս գալն ավելի շատ պայմանավորվում էր Հովիկ Աբրահամյանի և Դավիթ Հարությունյանի հետ ունեցած տարաձայնություններով:

Թեև դրանց մասին հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը ժամանակին հերքում էր, ինչպես հերքում էր հիմնադրամում առկա խնդիրները, սակայն նախօրեին նա ազատման դիմում է գրել: Տեղեկացանք, որ հիմնադրամից առաջիկայում այլ դիմումներ ևս կլինեն: Խաչատուրյանը խուսափում է իր ազատման, ինչպես նաև հիմնադրամում տիրող վիճակի մասին խոսել, 2 օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին:

Օրեր առաջ էլ թեև խոստացել էր հարցազրույց տալ, բայց հետո խուսափեց: Ինչպես տեսնում եք, Հովիկ Աբրահամյանը շարունակում է ջնջել Տիգրան Սարգսյանի հետքերը, թեև ասում են, որ հիմնադրամի անկման պատճառը ներդրումների խիստ նվազումն է»:

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում: