Թուրքական Samsunhaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի սևծովյան Սամսուն նահանգի Աթաքումի շրջանում մարմնավաճառության մեջ մեղադրվող հայաստանցի եւ վրաստանցի 10 կանայք են ձերբակալվել։
Կայքի գրում է, որ ոստիկանության բաժանմունքում կանանց ինքնությունը ստուգելու ժամանակ պարզվել է, որ 10 կանանցից 5-ի մոտ եղել են Թուրքիայի կեղծ անձնագրեր։
Հարցաքննությունից հետո դատախազի ցուցումով կանայք ազատ են արձակվել։


