TASS-ը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը գրում է, որ դեկտեմբերի 9-ին Աֆղանստանի իշխանությունները Քաբուլի Փուլ-ի-Շարքի կենտրոնական բանտից ազատ են արձակել ավելի քան 60 կալանավորի: 

TASS-ի փաստմամբ պետական համաներման մասին որոշումն ընդունվել էր դեռևս նախկին նախագահ Համիդ Քարզայի օրոք:

Համաներումը հայտարարվել էր մայիսի սկզբին: Ազատ են արձակվել մինչև 5 տարի պատժաժամկետով դատապարտվածները, ինչպես նաև առանց օրինական հիմունքների ուղղիչ հաստատություններում գտնվողները: Նրանց թվում են նաև «Թալիբան» շարժման նախկին անդամներ: