Газета-ի փոխանցմամբ՝ Ամերիկացի կինոպրոդյուսեր Սքոթ Ռուդինը Sony Pictures ընկերության համանախագահ Էմի Պասկալի հետ նամակագրության ընթացքում դերասանուհի Անջելինա Ջոլիին անվանել է «անտաղանդ և երես առած»:


Sony ընկերության վրա կատարված հաքերային հարձակման հետևանքով հասանելի է դարձել ընկերության աշխատակիցների էլեկտրոնային նամակագրությունը։ Դրանցից մեկում Ռուդինը Պասկալին գրել է, որ չի ցանկանում համագործակցել Ջոլիի հետ նոր «Կլեոպատրա» ֆիլմում, որտեղ նա ռեժիսորն է։