Twitter-ի փոխանցմամբ՝ 34-ամյա Քիմն իր երախտագիտությունն է հայտնել պարբերականին՝ առաջին տեղում հայտնվելու համար։

Հայտնի եւ մեծ հեղինակություն ունեցող ամերիկյան Adweek հրատարակությունը որոշել է, թե ո՞րն է այս տարվա ամսագրային ամենակրքոտ շապիկը։ Պարբերականը լավագույնի տիտղոսին արժանացրել է Քիմ Քարդաշյանին և նրա ամուսնուն՝ ռեփեր Քանիե Ուեսթին, ովքեր ապրիլին միասին լուսանկարվել են Vogue ամսագրի շապիկի համար, ինչն էլ մեծ իրարանցում էր առաջացրել նորաձևության աշխարհում։