Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ եթե ոտնձգություններ են լինում ազատամարտիկների նկատմամբ, ինքը դա վատ եմ գնահատում:

Նա նշեց, որ տեղյակ չէ ազատամարտիկներին ծեծելու դեպքերից: «Առաջին հերթին ազատամարտիկները պետք է անձնական օրինակ հանդիսանան հասարակության մեջ: Եթե ոտնձգություններ են լինում ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում: Մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք պարզել»,-ասաց նախարարը:

Նշենք, որ Երևանում ծեծի են ենթարկել ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանին, Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին: