Հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու համար լսումները Բասմանյան դատարանում պետք է կայանային այսօր, սակայն Հայրապետյանը չի ներկայացել դատարան: Ինչպես հաղորդում է Տասս գործակալությունը՝ դատարանում պարզվել է, որ նա գտնվում է հիվանդանոցում: 

Համաձայն փաստաբանի հայտարարության՝ Հայրապետյանը տեղափոխվել է հիվանդանոց միզապարկի քաղցկեղ ախտորոշմամբ, իսկ այս դեպքը հիվանդությունների ցանկում է, որոնք խոչընդոտում են քննչական մեկուսարանում գտնվելուն: Ստացվում է տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը կքննվի առանց Հայրապետյանի մասնակցության: