Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի վավերացման հարցը Պետդֆումայի օրակարգ է մտցրել Վլադիմիր Պուտինը, որը Ռուսաստանի պետական դուման քննարկում է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին ստորագրել եւ արդեն վավերացրել են ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն սկսելու է գործել 2015-ի հունվարի 1-ից:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ենթադրվում է, որ փաստաթուղթը կվավերացվի ԵՏՄ անդամ երկրների խորհրդարաններում մինչեւ 2015-ի հունվարի 1-ը:

Պայմանագիրը պարունակում է 6 հոդված եւ 5 հավելված , որոնք վերաբերում են ԵՏՄ շրջանակներում իրավական նորմատիվային նոր կարգավորումներին ադապտացվելուն: