ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հյուրընկալվել է հայտնի ամերիկյան «The Colbert Report» հեռուստատեսային շոուի եթերում: Հաղորդավար Սթիվեն Քոլբերտը իր տեղը մի քանի րոպեյով զիջել է նախագահին: Այս անակնկալը ծիծաղով և ծափերով են ողջունել և հանդիսատեսը, և հաղորդավարը: Այս ամենից հետո Սթիվենը զբաղեցրել է իր սովորական տեղը և շարունակել եթերը: