Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարություն ուսուցման կենտրոնի տնօրեն Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանլին և Էլնուրա Մամեդովան ակտիվիստների բողոքարկումը՝ նրանց բոլորին թողնելով ճաղերի ետևում:
Վերաքննիչ բողոքի քննմանը ներկա են եղել ԵՄ-ի առաքելության, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի և Նիդեռլանդների դեսպանատների ներկայացուցիչներ։
Փաստաբան Ալիբաբա Ռզաևի հավաստմամբ փաստերը վկայում են, որ այս դատական գործընթացը կրում է քաղաքական բնույթ։