Հալեպում զինյալները հրթիռակոծել են քրիստոնյաներով բնակեցված, հայաշատ Ազիզիե թաղամասը, տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը:
Հրասանդի արկը պայթել է «Ալ- Զահրա»-ի դիմացի մայթին, ինչի հետևանքով վիրավորվել է սրահի աշխատակազմի ներկայացուցիչ մի հայուհի:
Վիրավորն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց ու բուժում ստացել:
Հալեպում հրթիռակոծումից հայուհի է վիրավորվել
