Իրական հաջողությունը պահանջում է կարգապահություն և մշակված մեթոդաբանություն: «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է 4 սկզբունք, որոնք կօգնեն ձեզ կենտրոնացնել ուժերը աճի վրա և վեր բարձրանալ միջակություններից:
- Ազատվեք նյութապաշտությունից. Շքեղ մեքենաներն ու տները, դա անխոս լավ է, բայց բազմաթիվ անհեռատես մարդիկ կենտրոնանում են հաջողության կողմնակի ազդեցությունների վրա, այլ ոչ թե ամուր հիմքերի ստեղծման: Նվազագույնի հասցրեք ձեր նյութական պահանջները և այդ դեպքում կարող եք վայելել հաջողության պտուղները առանց պարտքերի և նյարդերի լարման:
- Ընդլայնեք ձեր գիտելիքները. Հաջողությունը ավելի արագ գալիս է այն մարդկանց մոտ, ովքեր բաց են նորը ընկալելու համար: Որքան բարձրանում ես հաջողության աստիճանով, այդքան դժվարանում է ճանապարհը: Իսկ եթե զգում եք, որ չեք կարողանում հաղթահարել դժվարությունները, վստահորեն դիմեք մասնագետներին:
- Կառավարեք շրջապատողների սպասումները. Ձեր շրջապատի մարդիկ սպասում են, որ դուք իրենց ժամանակ հատկացնեք: Հաջողակ մարդիկ հասարակական դեմքեր են և ստիպված են մանրակրկտորեն պլանավորել ում, ինչի համար և որքան ժամանակ հատկացնել: Գրագետ կերպով ասել մարդուն, որ իրեն կարող եք հատկացնել ընդհամենը մի քանի րոպե, բավականին դժվար խնդիր է: Առանձնացրեք ձեզ համար «ամենակաևոր» մարդկանց ցուցակը և հնարավոր ժամանակը բաշխեք խելամտորեն:
- Ուսումնասիրեք սեփական զգացմունքները. Ոչ բոլոր հաջողակ մարդիկ են հանգիստ և կառավարելի, սակայն նրանց մեծամասնությունը գիտի իր բնավորության թերությունների մասին: Նրանք գիտեն ինչպես օգտագործել սեփական զգացմունքները ցանկալիին հասնելու համար և համառորեն պայքարում են խանգարող զգացմունքները վերացնելու ուղղությամբ: