«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) կհանդիպեն Բեռլինում:
«Այսօր մեկնում եմ Բեռլին: Համանախագահները կհանդիպեն գերմանացի պաշտոնյաների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը»,- գրել է Ուորլիքը:
Համանախագահները պարբերաբար Մինսկի խմբի անդամ երկրներին տեղեկացնում են բանակցությունների ընթացքի մասին: ՄԽ անդամներ են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, նաև Հայաստանն ու Ադրբեջանը: