Դեռևս 5 տարի առաջ «ՕՐԴՖԻԼՄ» անունը հայտնի չէր նույնիսկ մասնագիտական շրջանակներում, սակայն այժմ ընկերությունը նշում է իր ստեղծման հնգամյակը՝ ուրույն տեղ զբաղեցնելով կինոարտադրության և հեռուստատեսային արտադրության բնագավառում:
Հինգ տարիների ընթացքում «ՕՐԴՖԻԼՄ»-ում նկարահանվեցին ժամանակակից չափանիշներին համապատասխան վավերագրական և խաղարկային ֆիլմեր, որոնք ցուցադրվեցին հայաստանյան հեռուստաեթերում և կինոթատրոններում: Ընկերությունը մասնակցել է նաև տարբեր միջազգային կինոփառատոնների՝ ստանալով բազմաթիվ մրցանակներ:
Նշելով իր հնգամյակը «ՕՐԴՖԻԼՄ» ընկերությունը ամփոփում է իր կատարած աշխատանքները և ներկայացնում առաջիկա անելիքները: Այսուհետ ընկերությունը ավելի վստահ կշարունակի դեպի կինո իր ճանապարհը, քանի որ ընկերությանն արդեն հաջողվել է հաղթահարել հիմնական խոչընդոտները:
Նշենք նաև, որ հնգամյակի կապակցությամբ ընկերությունը իր հանդիսատեսին ներկայացրեց միանգամից երկու նոր ֆիլմ: Ֆիլմերի պրեմիերան տեղի ունեցավ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Մոսկվա կինոթատրոնում: Ներկայացված նոր ֆիլմերը կրում են «Լույս առանց աչքերի» և «Agony» անվանումները: